Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:


Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:


Դեսպան Վիկտոր Ռիխտերն իր հերթին շնորհակալություն է հայտնել անձամբ փոխվարչապետին իր դիվանագիտական առաքելության ընթացքում ցուցաբերված աջակցության և ստեղծված կառուցողական համագործակցության համար:


Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ: